Օր 1

Առաջին օրվա երթուղին 
Մեկնարկը տրվում է առավոտյան ժամը 7.00-ին, ՀԱԹ-ի Սբ. Երրորդություն եկեղեցու բակից: Մեկնարկից մի քանի ժամ անց արդեն մեր հորիզոմ կերևա Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը, որից հետո կշեղվենք Երևան-Սևան մայրուղուց և Սևանա լճին զուգահեռ ձգվող ճանապարհով շարժվելով՝ կհայտնվենք 4-րդ դարում կառուցված և 13-րդ դարում վերակառուցված Հայրավանք
Հայրավանք 

ում: Ինքնին տեղանքը շատ գեղեցիկ է, ճարտարապետական գլուխգործոց, անմիջապես Սևանա լճի ափին, փոքրիկ բլրի գագաթին, սակայն այստեղ էլ ականատես կլինենք էկոլոգիական աղետի, քանի որ պարզորոշ երևում են այն շինությունները, որոնք լճի մակարդակի տատանումների հետևանքով հայտնվել են անմիջապես լճի մեջ: Շարունակելով մեր ճանապարհը Մարտունի-Վարդենիս մայրուղով ու անցնելով Սևանա լճի հարավով՝ մոտ ժամը` 13.00-ին, կկատարենք մեր առաջին կանգառը՝ լճի անմիջապես հարևանությամբ սոսու ոչ խիտ անտառների պուրակում: Այնուհետև բարեհաջող անցնելով Վարդենիս քաղաքը՝ կհայտվենք Սոտքում:


Սոտքի հանքավայր
 Էկոլոգիական խնդիրները չեն շրջանցել նաև վերոհիշյալ բնակավայրը: Այստեղ ականատես կլինենք մարդ-բնություն հարաբերությունների մի այնպիսի աստիճանի, երբ մարդը «կատարյալ հաղթանակ» է տանում բնության նկատմամբ: Սոտքը հանդիսանում է հայաստանյան վերջին բնակավայրը, որով անցնում ենք, քանի որ քիչ անց մեր առջև բացվում են Արցախ աշխարհի հյուսիսային դարպասները: Մոտ երկու ժամ Արցախում շարժվելուց հետո կհայտնվենք Դադիվանքում ու կկատարենք մեր 2-րդ կանգառը՝ Թարթառ գետի ափին (ժամը 16:00):
Դադիվանք
Մի փոքր հանգստանալով գետի ափին՝ կշարժվենք դեպի Վանք գյուղ: Մարդ-բնություն փոխհարաբերությունների ևս մեկ օրինակ կտեսնենք նաև Արցախում, այս անգամ «Դրմբոն» լեռնահարստացուցիչ գործարանի գործունեության հետևանքների տեսքով: Օրվա վերջում,մոտ 19:00, կլինենք Վանք գյուղում, որտեղ մեզ սպասում են գյուղի սովորողներն ու դասավանդողները:





Комментарии