Երրորդ օրը նույնպես սկսում ենք առավոտյան նախաճաշից: Առավոտյան ժամը 10:00-ին հանդիպում ենք Վանք գյուղի դպրոցի բակում և շարժվում դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Արդեն ժամը 11:00-ին կլինենք Ստեփանակերտում և երկու ժամ հնարավորություն կունենանք շրջելու Ստեփանակերտում: Իսկ վերջում հնարավորություն կունենանք համտեսել իրական արցախյան ժենգյալով հաց: Ստեփանակերտում զբոսներլուց հետո կշարժվենք դեպի Արցախի հոգևոր կենտրոն՝ Շուշի, որտեղ ևս երկու ժամ զբոսնելով կբացահայտենք նաև հինավուրց բերդաքաղաքը՝ այցելելով բոլոր տեսարժան վայրերը: Հետո կբռնենք դեպի Վանք գյուղ տանող ճամփան:
Комментарии
Отправить комментарий