Ճամբարի կազմակերպման վայրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Վանք գյուղ:
Ճամբարի կազմակերպման նպատակն է` իրականացնել արդյունավետ ակումբային գործունեություն, որտեղ կարող են ներառվել մի շարք ակումբներ, և կարող են իրականացվել տարբեր նախագծեր:
Նախագիծը նախատեսվում է իրականացնել Վանք գյուղի դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ համատեղ, որոնք ապահովում են մասնաակիցների գիշերակացը:
Հայրենագիատական ճամփորդության ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալ ՀՀ-ի և ԼՂՀ-ի մի շարք բնակավայրերի հետ: Առանձնակի հետաքրքրություն է իրենից ներկայացնում տվյալ տեղանքը, քանի որ երթուղին չկրկնվող է ողջ ճամփորդության ընթացքում (շուրջ 1000 կմ):
Ճամփորդության ողջ ընթացքում ճանապարհին տեսնելու ենք տարբեր դարերում կառուցված ճարտարապետական կոթողներ և բնական տեսարժան վայրեր:
Ճամբարը իրականացվում է մի քանի փուլերով.
1. Նախապատրաստական փուլ
2. Իրագործման փուլ
3. Արդյունքների ամփոփում
Նախապատրաստական փուլում ներկայացվում է նախագիծը, հավաքագրվում է մասնակիցների կազմը ու պատասխանատուները: Նախագծի մասնակիցները ծանոթանում են բոլոր օրերի աշխատակարգերին, երթուղիներին և նախօրոք տեղեկություն հավաքում այն բնակավայրերի մասին, որտեղ այդ օրվա ծրագրով պետք է լինենք: Իրագործման փուլը իրենից ենթադրում է բուն ճամբարային աշխատանք, անհրաժեշտ մեդիանյութերի հավաքագրում, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, ուսումնական այլ նախագծեր: Արդյունքների ամփոփման ժամանակ հավաքագրվում են սովորողների կողմից ստեղծված բոլոր նյութերը, պատրաստվում ֆիլմեր, ֆոտոշարքեր և ուսումնական նյութեր: Վերջնական արդյունքում ստացված նյութերը կարող են որպես ուղեցույց ծառայել նմանատիպ այլ ուսումնական ճամբարներ կազմակերպելու համար:
Նախահաշիվ
ընդանուր գումար՝ 12000 դրամ
Տրանսպորտային ծախսեր` 8000 դրամ
Սննդային ծախսեր՝ 4000 դրամ

Комментарии
Отправить комментарий