Երկրորդ օրը սկսում ենք վաղ առավոտյան նախաճաշից, որից հետո արդեն ժամը 10:00-ին հավաքվում են Վանք գյուղի դպրոցում: Այստեղ ներկայացնում ենք մեր ճամբարային գործունեությունը, հյուրերին խրախուսում մասնակցել կրթահամալիրում անցկացվող առաջիկա ստուգատեսերին: Արդեն ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Գանձասար: Մոտ մեկ ժամ հիանալով տվյալ տեղանքի բացառիկությամբ՝ շարժվում ենք դեպի Մարտունու շրջան՝ Ամարաս, որտեղ էլ բնության գրկում կկազմակերպենք մեր երկրորդ օրվա ճաշը: Ճաշից հետո նախատեսվում է վերադարձ դեպի Վանք գյուղ: Մի փոքր հանգստանալուց հետո, օրվա երկրոդ մասում, կզբոսնենք Վանք գյուղում՝ տեսնելով գյուղի բոլոր տեսարժան վայրերը՝ այդ թվում կկատարենք քայլարշավ դեպի Ծովին քար, որից հետո կվերադառնանք գյուղ:
Комментарии
Отправить комментарий